Սարսափելի հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել Բորիս Կորչևնիկովի մոտ

Բորիս Կորչևնիկովը երկար ժամանակ է, ինչ պայքարում էր քաղցկեղի դեմ: Ամիսներ առաջ երիտասարդ հաղորդավարի մոտ գլխի բարորակ ուռուցք հայտնաբերեցին։
Բուժման համար ընդունած դեղահաբերի պատճառով Բորիսը բավականին գիրացել է, սակայն հաղորդավարը հարցազրույցներում նշում է, որ իրեն արդեն շատ լավ է զգում և կարողացել է հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը:

Ուռուցքի վիրահատությունից հետո Բորիս կարծում էր, որ ամեն բան ավարտված է։ Վերջապես, նա վերադարձել էր իր բնականոն կյանքին և վստահ էր, որ նման սարսափելի ճանապարհով էլ երբեք չի անցնի։
Սակայն վերջին ժամանակներում աստղի ընկերները պնդում են, որ հաղորդավարի վիճակը գնալով վատթարանում է։
Բժիշկները զգուշացրել էին, որ ուռուցքը սովորություն ունի կրկնվելու և հարկավոր է չափազանց զգույշ լինել ու հաճախակի անցնել բուժզննում։
Հիմա Կորչևնիկովը Իսրայելում է, նրա մտերիմների պնդմամբ՝ նա մեկնել է այնտեղ բուժման նպատակներով։ Ինքը՝ հաղորդավարը, ոչ մի կերպ չի ցանակնում մեկնաբանել իր հիվանդության շուրջ պտտվող լուրերը։