Աշխարհի ամենաազդեցիկ 11 երեխաները - showbiz.am

Աշխարհի ամենաազդեցիկ 11 երեխաները

By

Նրանք ոչ միայն հայտնի և սիրված են, այլև սահմանում և փոփոխում են նորաձևության միտումները:

Որոշ աստղերի երեխաներ կյանքի առաջին իսկ օրվանից դառնում են ինֆլյուենսերներ, և միլիոնավոր մարդիկ հետևում են նրանց, ոմանք էլ բավականին լավ գումար են աշխատում այդ համբավի շնորհիվ:

Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձոր, 5 ամսական

Երբ Մեգանի և Հարրիի առաջնեկը դեռ չէր ծնվել, նրան արդեն սպասվում էր անհավատալի ապագա: Տնտեսագետներն ասում էին, որ Մարկլի որդին միլիարդ ֆունտ կբերի արքայական գանձարան:

Նույնիսկ եթե տղան չդառնա Մեծ Բրիտանիայի թագավոր, կյանքի առաջին իսկ օրվանից նա դարձել է անգլիացիների սիրելին: Չնայած նրան ամբողջ աշխարհն է հետևում, միևնույն է, նրա մասին ինֆորմացիան այդքան էլ շատ չէ: Նրա ծնողները նույնիսկ գաղտնի են պահել կնքամոր և կնքահոր անունները: Արչիի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի սիրալիր արտահայտվել նրա մոր` Մեգան Մարկլի մասին, որին մինչ այդ, մեղմ ասած, այդքան էլ չէին համակրում:

Ջորջ և Շարլոտտա, 6 և 4 տարեկան

Ջորջը, լինելով բրիտանական գահի ուղղակի առաջնորդը, միշտ ընդգրկվում է աշխարհի ամենահայտնի երեխաների վարկանշային աղյուսակներում:

Նրա կրտսեր քույրը` Շարլոտտան, գերազանցում է եղբորը իր հայտնիությամբ: Նա Վինձոր ընտանիքում առաջին աղջիկն է, որը ծնված օրվանից ստացել է արքայադստեր կոչումը: Երբ աղջիկը 8 ամսական էր, Tatler-ի համաձայն դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, առաջ անցնելով նույնիսկ իր մեծ տատիկից` Ելիզավետա թագուհուց:

Սանտյագո Էնրիկե Բաստոն, 1,5 տարեկան

Եվա Լոնգորիայի երկար սպասված առաջնեկն արդեն 1 ամիս է, ինչ հայտնվել է ամսագրերի շապիկներին: Փոքրիկ Սանտիագոյի հայտնիության մասին ուրախությամբ հայտնել է իր մայրը` ինստագրամում: Որդու կյանքի առաջին իսկ օրվանից Եվան նրան տարել է նկարահանումների և խնջույքների, իսկ ամռանը Սանտիագոյի հետ գնացել է Կանն: Տղան դեռ 10 ամսական է, բայց արդեն դարձել է լուսանկարների փառատոնների ամենավառ աստղերից մեկը:

Նորթ Ուեսթ, 6 տարեկան

Իհարկե Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխան չէր կարող չընդգրկվել ամենաազդեցիկ երեխաների ցուցակում: Առաջին անգամ չորս տարեկանում նա հարցազրույց տվեց նորաձևության ամսագրերից մեկին, իսկ հինգ տարեկանում նկարահանվեց իր առաջին երաժշտական տեսահոլովակում:

Նորթը մասնակցել է Fendi-ի գովազդային հոլովակի նկարահանմանը և առաջին անգամ մոդել է դարձել LOL-surprise մանկական շոույի ժամանակ: Քիմին հաճախ մեղադրում են, որ թույլ է տալիս Նորթին հարդարվել, թանկարժեք հագուստներ կրել և որ մանկուց նրան դարձնում են ինստագրամի աստղ: Քարդաշյանները շատ լավ գիտեն՝ ինչպես ոսկի դարձնել իրենց ընտանիքի յուրաքանչյուր անդամի:

Սթորմի Բեբստեր, 1,5 տարեկան

Քայլի Ջենների և Տրևիս Սկոտի աղջիկն արդեն մոր ինստագրամի գլխավոր հերոսուհին է: Չնայած վաղ տարիքին` Ստորմին մայրիկի հետ արդեն գնում է տարբեր հեռուստածրագրերի նկարահանումներին: 150 միլիոն մարդ նրան է հետևում:

Փոքրիկը իսկական ազդեցիկ մարդ է մեծանում: Ամսական հարյուր հազարավոր մարդիկ որոնողական համակարգերում փնտրում են նրա կրած իրերը:

Ժակ և Գաբրիելլա Գրիմալդի, 4 տարեկան

Մոնակկոյի գահակալության ամենահայտնի երեխաները` թագաժառանգ Ժակը և արքայադուստր Գաբրիելլա Գրիմալդը, դեռ վաղ հասակից ծնողների հետ մասնակցում են միջոցառումների և նույնիսկ այցելում են հայտնի և կարևոր մարդկանց: Օրինակ, իրենց մոր` արքայադուստր Շարլենի հետ միասին անցած շաբաթ այցելել են Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին: Իսկ աշնանը պաշտոնական այցով ժամանել են Աֆրիկա: Այնպես որ, փոքրիկ երկվորյակները մեծանում են իսկական դիվանագետներ:

Հարփեր Բեքհեմ, 8 տարեկան

Հարփեր Բեքհեմը աշխարհի ամենահայտնի աղջիկներից մեկն է: Նա իրեն պահում է արքայադստեր նման և շուտով մորից կխլի աշխարհի գլխավոր ոճային կերպարի կոչումը: Տանը նա իր հրաշալի ծնողների համար դառնում է ոճաբան, իսկ ինքը պարզապես խելագարվում է նոր հանդերձանքներ փորձելու համար. Gucci, Stella McCartney, Chloe․․․ Նրա հանդերձարանը պայթում է բրենդային հագուստներով:

Բլյու Այվի Կարտեր, 7 տարեկան

Բլյու Այվի Կարտերը հպարտորեն կրում է փոփ երգի թագուհու դստեր կոչումը: Նրա ծննդյան առթիվ, հայրը` Ջեյ Զին, թողարկեց իր «Փառք» երգը, որտեղ լսվում է դստեր առաջին ճիչը: Ի դեպ, նրան ծննդյան առաջին օրը նվիրել են մասնավոր ինքնաթիռ:

Հինգ տարեկան հասակում նա արդեն մասնակցում էր հոր երգերի ձայնագրություններին, իսկ վեց տարեկանում անձնական ոճաբան ուներ: Վերջինս հագուստներ էր ստեղծում ոչ միայն Բլյու Այվիի համար, այլև նրա տիկնիկների:

Փոքրիկ աղջիկն արդեն իր ինստագրամն ունի, ճիշտ է 165 հազար հետևորդներով, բայց ամեն բան դեռ առջևում է:

Շայլոհ Ջոլի-Պիտտ, 13 տարեկան

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի աղջիկները և տղաները չեն կարող առանց ուշադրության մնալ: Բոլոր վեցը գտնվում են աստղային ամենագեղեցիկ երեխաների ցանկում: Շայլոհը ծնվել է 2006 թվականին, բայց 2 տարի անց արդեն գլխավորում էր Forbes-ի վարկանիշային աղյուսակը` որպես 5 տարեկան ամենագեղեցիկ երեխա: Շայլոհը ամենևին էլ նորաձևության չափանիշ չէ, այլ բացարձակ ինքնաբավության և ազատության օրինակ: Չորս տարեկան հասակից նա խնդրել է իրեն տղայի նման հագցնել և անվանել Ջոն:

Սուրի Կռուզ, 13 տարեկան

Թոմ Կրուզի և Քեթի Հոլմսի դուստրը ծնունդից 5 տարի անց ստացավ Հոլիվուդի ամենաոճային երեխայի կարգավիճակը և շարունակում է հպարտորեն կրել այդ տիտղոսը:

Փոքր տարիքից Սուրին հագնում էր բացառապես Armani, Versace, Roberto Cavalli, Burberry, Christian Louboutin կոշիկներ և Salvatore Ferragamo պայուսակներ:

Հինգ տարեկանում նա արդեն շպարվում էր, վառ մատնահարդարում անում և բարձրակրունկ էր հագնում: Յոթ տարեկանում նրան առաջարկեցին ուենալ իր նորաձևության բլոգը և միևնույն ժամանակ ստեղծել նորաձև հագուստների շարք:

 

 

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ