«Ես ինձ շատ վատ և տխուր եմ զգում». Լեդի Գագան մեկնարկից 20 րոպե առաջ չեղյալ է հայտարարել համերգը

Երկրպագուներին հուսախաբ արած Լեդի Գագան հայտարարել է Լաս Վեգասում համերգը չեղարկելու մասին և նշել,որ իր մոտ բրոնխիտ և սինուսիտ է:

Երգչուհին իր ինսթագրամի Stories բաժնում նկար է հրապարակել, որտեղ նա կաթիլային է ընդունում: Նկարին կից գրություն է տեղադրել, որտեղ ասվում է. «Ես ինձ շատ վատ և տխուր եմ զգում: Չէի ցանկանա ձեզ հուսախաբ անել: Ես հիվանդ եմ և թույլ եմ զգում: Ես ձեզ սիրում եմ և կանեմ ամեն ինչ, որ շտկեմ ստեղծված իրավիճակը:»

Չնայած նրան, որ Լեդի Գագան հիմնավոր պատճառ է ներկայացրել համերգը չեղարկելու համար, երկրպագուները վրդովված էին: Twitter-ում օգտատերերը գրել էին, որ ավելի լավ կլիներ, որ երգչուհին հայտներ համերգի չկայանալու մասին գոնե երեք ժամ առաջ, երբ երկրպագուները դեռ հագնված չէին և հերթի մեջ չէին սպասում: Օգտագերերը նշել են` «Հիասթափությունը մեծ կլիներ, բայց ոչ այդքան»:

Առայժմ հայտնի չէ երգչուհին ելույթ կունենա՞ նոյեմբերի 8-9 Park Theater-ում կայանալիք համերգներին, թե ոչ: