Ալեն Դելոնն այսօր նշում է ծննդյան 84-ամյակը

Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը։
Ալեն Դելոնին բնութագրում են որպես կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ։

Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:

Դելոնը առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա», «Ռոկկոն և իր եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերում խաղացած դերերով։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։

Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն։

Շուտով կինոէկրաններին կբարձրանա «Լիակատար նմանություն» ֆիլմը, որտեղ դերասանը մարմնավորում է ինքն իրեն:

«Ես ուզում եմ, որպեսզի ինձ սիրեն, ինչպես ես եմ սիրում՝ հոգու ողջ զորությամբ»,- ասել է դերասանը: