Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի գուլպաներն աճուրդով վաճառքի կհանվեն: Գուլպաները գնահատվել են 2 մլն դոլար: Դրանց դիզայնը պատկանում է Բիլլի Ուիթենին։
Դրանց մեկնարկային գինը 100 հազար դոլար է, սակայն փորձագետները կարծում են, որ այն կարող է վաճառվել 1-2 միլիոն դոլարով: Աճուրդը կկայանա նոյեմբերի 13-22-ը:
Այդ օրերին վաճառքի կհանվեն Ջեքսոնի հետ կապված այլ յուրահատուկ իրեր նույնպես, ինչպես, օրինակ, «Լուսնային քայլվածք» ֆիլմից ճանապարհային նշանը, որի մեկնարկային գինն ընդամենը 1000 դոլար է: