«Մենք գումար չենք մուրում». Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքը խաբեության զոհ է դարձել

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ընտանիքն Ինստագրամում հայտարարություն է հրապարակել: Նրանք շնորհակալություն են հայտնել սրտացավ և կարեկից մարդկանց, ովքեր աջակցել են դերասանուհուն Ինստագրամում բացված հատուկ էջում:
Վերջերս լուրեր էին տարածվել, որ վիրահատությունից հետո դերասանուհու առողջական վիճակը վատթարացել է: Հիշեցնենք, որ Անաստասիան արդեն երկար ժամանակ է պայքարում է քաղցկեղի դեմ:

Տարբեր նախագծերում հայտարարվում էր այն մասին, որ Զավորոտնյուկի ընտանիքը դրամական օգնություն է խնդրում երկրպագուներից և անգամ տրամադրվում էին հատուկ հաշվեհամարներ, որոնց բարեգործները կարող էին գումար փոխանցել:
Անաստասիայի վրդովված մտերիմները հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հավատացնելով բոլորին, որ ոչ մի դրամահավաք չեն կազմակերպել և գումարի կարիք չունեն և այդ ամենը խաբեբաների ձեռքի գործն է: