«Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս ՈւՀԱ-ի օրվա առթիվ»․ Մկրտիչ Արզումանյան

«Շնորհավորում եմ բոլոր ընկերներիս ՈւՀԱ-ի («Ուրախների և հնարամիտների ակումբ») օրվա առթիվ»,- իր ինստագրամյան էջում գրել է Մկրտիչ Արզումանյանը՝ կիսվելով արխիվային լուսանկարով։
Նրան է միացել նաև Գարիկ Մարտիրոսյաը, ով միկրոբլոգում հրապարակել է իր արխիվային լուսանկարը՝ մակագրելով․ «Հումորն այն ժամանակ ուժեղ էր»։
Բազմաթիվ երկրպագուներ մեկնաբանել են հումորիստների այդ լուսանկարները՝ ջերմ խոսքեր հղելով ու շնորհակալություն հայտնելով միշտ դրական էմոցիաներ փոխանցելու համար։