DJ Վակցինան դատի է տվել նախկին ամուսնուն

DJ Վակցինան դատի է տվել իր նախկին ամուսնուն՝ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, ում հետ ամուսնալուծվել է 2018 թվականին:

Analitik.am-ի հետ զրույցում Վակցինան հայտնել է, որ ամուսինը չի վճարում ալիմենտները վերջին ամիսներին, Վակցինան պարզապես պահանջում է ամուսնու կողմից հայրական որոշ պարտականությունների իրականացում:

«Պահանջում եմ երեխայի համար բնակության վայրի հաստատում, այն է՝ երեխան բնակվի իմ հետ: Երեխայի բնակության վայրը դեռևս դատարանով սահմանված չէ։ Ես իրենից բնակության վայրի կամ բնակարանի պահանջ չունեմ, այդ առումով խնդիր չունեմ»,- զրույցում ասել է Վակցինան: