Ամենամասշտաբային միջազգային պարային փարթին Երևանում` The Parov Stelar Band-ի մասնակցությամբ - showbiz.am

Ամենամասշտաբային միջազգային պարային փարթին Երևանում` The Parov Stelar Band-ի մասնակցությամբ

By

Երեկ Երևանը դարձել էր ամենահնչեղ, ամենամասշտաբային միջազգային պարային փարթիի էպիկենտրոնը:

Նայեմբերի 8-ին Silk Note Festival-ի շրջանակում 1-ին անգամ Հայաստանում տեղի ունեցավ երկար սպասված  The Parov Stelar Band-ի համերգը: Միջոցառումը տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում, որը համերգի մասնակիցներին և հյուրերին դիմավորեց նորագույն տեխնիկաներով` հագեցած լուսային և գունային գեղեցիկ շոուներով:

The Parov Stelar Band-ի ֆանտաստիկ շոու ծրագրին էին միացել նաև Armenian DJs Association-ի DJ-ները` Yuzza-ն, Beatman-ը, Henna Onna-ն, Arik K-ը և Supacooks-ը, ովքեր ամբողջ երեկոյի ընթացքում ստիպեցին ներկաներին շարժվել և մասնակիցը դառնալ այդ խենթ միջոցառմանը:

Մինչ այս`Silk Note Festival-ի մեկնարկին ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը ասել էր, որ նոյեմբերի 8-ին տեղի ունեցածը դառնալու է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ միջոցառումը, որտեղ գլախավոր դերերում լինելու է Parov Stelar խումբը, որը հանդիասանում է Եվրապայի ամենամասսայական բենդը ֆեսթիվալների շրջանակներում: Եվ իրոք, երեկ պարում էր Համալիրում ներկաների գրեթե հարյուր տոկոսը:

Խումբը իր 2019/2020 շրջագայության ընթացքում հանդիսատեսին ներկայացել ու ներկայանում է բոլորովին նոր խոսքով՝ բոլորովին նոր դիզայն, լուսային և տեսային շոու, որը տեղի ունեցավ նաև մեզ մոտ`Երևանում: Բացի այդ, այս շրջագայության ընթացքում առաջին անգամ խմբին է միացել վոկալիստ Ելենա Կարաֆիզին:

Համերգին տեղի ունեցավ նաև pre-party և afterparty, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան վայելելու բոլորիս հայտնի երգերն ու երաժշտությունները նոր և հետաքրքիր մոտեցմամբ:

Նշենք, որ Silk Note Festival–ի շրջանակում նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ Jamiroquai խմբի համերգը, իսկ արդեն այս կիրակի՝ նոյեմբերի 10-ին, կկայանա վիրտուոզ կիթառահար Al Di Meola–ի համերգը:

Parov Stelar-ը և The Parov Stelar Band-ը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը:

Խումբն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:

Parov Stelar-ը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց 1-ին Kiss Kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ:

Parov Stelar-ն ունի ավելի քան 1 միլիոն ֆեյսբուքյան երկրպագուներ, ավելի քան 500 միլիոն դիտումներ YouTube-ում և ավելի քան 500 միլիոն քլիքեր Spotify-ում:

Նյութը՝ Լուս Ավագյանի

Loading...

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ