Արենա Զեյնալյանի ծննդյան տարօրինակ տորթը և աստղային հյուրերը (լուսանկարներ)

«Women’s Club» հումորային ծրագրի մասնակից և «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանն երեկ տոնում էր իր 26-ամյակը:
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է «Women’s Club»-ից իր գործընկերների հաճելի անակնկալով. Պոնչը, Տոման, Զառան և Սոնան կեսգիշերին թակել են Արենայի բնակարանի դուռն ու առաջինն են շնորհավորել նրա 26-ամյակը: Արենային չեն մոռացել շնորհավորել նաև հազարավոր երկրպագուները:
Գեղեցկուհին մեծ ճոխությամբ է նշել իր ծննդյան տոնը, որին ներկա էր «Women’s Club»-ի ողջ անձնակազմը։
Հետաքրքիր էր նաև «Միսս Հայուհի 2018»-ի ծննդյան տորթը, որի վրա ֆլամինգո էր։ Տեսնես ինչո՞ւ էր Արենան ընտրել թռչուններից հենց ֆլամինգոյին։