Իննա Սայադյանը հուզել է ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիին

Ռուսական «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանին մասնակցում է նաև Վայքից 18-ամյա Իննա Սայադյանը։ Երիտասարդ երգչուհին իր առաջին ելույթի համար ընտրել էր «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը, որը կատարում էր դուդուկի նվագակցությամբ։

Իննայի ելույթի ընթացքում պտտվել են ժյուրիի բոլոր անդամները՝ Կոնստանտին Մելաձեի գլխավորությամբ։ Պոլինա Գագարինան նրա ելույթի ընթացքում չի կարողացել զսպել հույզերը և հենց ելույթի ավարտից հետո էլ աղջկան ասել դրա մասին:

Իննան ժյուրիից բընտրել է Կոնստանտին Մելաձեին և հենց հայտնի կոմպոզիտորի առաջարկով էլ հայտնվել Մելաձեի թիմում։