Քիմ Քարդաշյանի ամուսինը ցանկանում է փոխել իր անունն ու դառնալ «Միլիարդատեր-քրիստոնյա-հանճար Քանյե Ուեսթ»

Շաբաթներ առաջ տեղի ունեցավ Քանյե Ուեսթի Jesus is King ալբոմի շնորհանդեսը, որի ժամանակ նա հանդես եկավ շոկային հայտարարությամբ․ ռեփերը նպատակ ունի դառնալու ԱՄՆ-ի հաջորդ նախագահն ու համոզված է, որ դա իր մոտ անպատճառ կստացվի։
СNN-ի փոխանցմամբ՝ Fast Company նորարարությունների փառատոնում ռեփեր Քանյե Ուեսթն ասել է, որ ցանկանում է անվանափոխություն կատարել՝ դարձնելով իր անունը  «Միլիարդատեր-քրիստոնյա-հանճար Քանյե Ուեսթ»։
Հիշեցնենք, որ Քանյեն նաև դիզայներ է։ Սա Ուեսթի առաջին շոկային հայտարարությունը չէ։
2009 թվականին, երբ Louis Vuitton ապրանքանիշի համար նա ներկայացնում էր իր մարզակոշիկների հավաքածուն, ռեփերը հայտարարեց որ անունը կփոխարինի Մարտին Լութեր Քինգ կրտսերի։