Արքայազն Չարլզը հայտարարել է, որ Հարրին իր որդին չէ

Մեգան Մարկլը նոր կոնֆլիկտ է առաջացրել Ելիզավետա 2-րդի ընտանիքում: Արքայական ընտանիքի մասին վավերագրական հեռուստաֆիլմի նկարահանման ընթացքում Մեգանի բողոքներն արքայազնից և քննադատությունները արքայական ընտանիքի ավանդույթների մասին` միապետության հարազատներից շատերին վրդովեցրել է:

Նրանց թվին էր պատկանում նաև արքայազն Չարլզը, որի դաստիարակչական խոսակցությունը որդու հետ վերածվել է իսկական վեճի: Այս մասին հայտնել է «Գլոբ» հրատարակությունը:

Տեղեկատուի փոխանցմամբ Չարլզը կորցրել է ինքնակառավարումը, երբ Հարրին, հորը լսելու և հետևություններ անելու փոխարեն, սկսել է մեղադրել հորը և ընտանիքի մնացած անդամներին Մարկլի դժբախտության համար: Երբ Չարլզը փորձել է սաստել տղային, վերջինս ասել է, որ նա ավելի լավն է քան ընտանիքի բոլոր անդաները միասին վերցրած:

Արքայազնր հունից դուրս գալով հայտարարել է, որ նա Հարրիի հայրը չէ: Ելիզավետայի որդին հայտարարել է, որ Հարրիի ծնունդից 1 տարի առաջ Դիանան դավաճանել է իրեն` կապ ունենալով դատարանում աշխատող սպաներից մեկի հետ, և որ Ուիլյամի կրտսեր եղբայրը այս դավաճանության պտուղն է: Այնուամենայնիվ, երբ Հարրին փորձել է պարզել մոր սիրեկանի անունը` Չարլզը շրջվել և հեռացել է:

Դիաննայի դավաճանության մասին խոսակցությունները շատ վաղուց են գնում, դեռևս այն բանից հետո, երբ ինքը արքայադուստրն իր սկանդալային հարցազրույցում խոստովանել է իր սիրավեպը սպա Ջեյմս Ուիթի հետ, որին ի դեպ Հարրին շատ նման է:

Ջեյմս Ուիթոնը, սակայն, հաըտարարել է, որ նա Դիաննայի սիրեկանն է դարձել Հարրիի ծնվելուց հետո:

Լրագրողների ուսումնասիրության արդյունքում հայտնվել է հոր մեկ այլ թեկնածու`շոտլանդական գվարդիայի սպա Մարկ Դայերը: Սակայն նա դեռևս լռություն է պահպանում այս թեմայով: