Ո՞րն է աշխարհի ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկիրը

Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշները` ըստ ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների:

Պարզվել է` առաջին տեղում Լիտվան է, որի բնակիչները տարեկան միջինը օգտագործում են 12,3 լիտր ալկոհոլ: Ռուսաստանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (11,1 լ):

Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ), Ֆրանսիան և Չեխիան  (11,6 լ), Լյուքսեմբուրգը (11, լ) Լատվիան և Իռլանդիան (11,2 լ):  Ռուսներից հետո շատ են խմում գերմանացիները՝  (10,8 լ), պորտուգալացիները՝ (10,7 լ), լեհերը՝  (10,6 լ):

Իսկ ամենաքիչ խմողները, պարզվում է, ինդոնեզացիներն են` ընդամենը  (0,3 լ) ցուցանիշով: Ինդոնեզիայից հետո Թուրքիան է՝  (1,4 լ), Իսրայելը՝  (2,6 լ), Հնդկաստանը՝  (3,0 լ):

Ի դեպ, խմիչքն ամենաթանկն արժե Ֆինլանդիայում, իսկ ամենաէժանը` Ռումինիայում և Բուլղարիայում: