Լեոնարդո ԴիԿապրիոն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը

Ամերիկացի հայտնի օսկարակիր կինոդերասան Լեոնարդե ԴիԿապրիոն այսօր նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը։

Կինոաստղի առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»:

Լեոն մեծ բարձրունքների է հասել իր հիանալի դերասանական խաղի շնորհիվ և արժանացել կինոքննադատների գովեստին։ 11 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը և 3 անգամ ստացել այդ մրցանակ։ 2016 թվականի փետրվարի 29-ին Օսկար 88-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը, որին երկար էին սպասում նրա միլիոնավոր երկրպագուները։