Երգչուհի Մայլի Սայրուսը վիրահատել է ձայնալարերը

Մայլի Սայրուսը վիրահատել է ձայնալարերը և մոտակա մի քանի շաբաթը չի կարողանա երգել։ Այս մասին հայտնել է People-ը։
Այժմ երգչուհուն արդեն դուրս են գրել հիվանդանոցից։
Հանդեսի աղբյուների համաձայն՝ անցած անգամվա հոսպիտալացման ժամանակ՝ հոկտեմբերին, երգչուհու մոտ հայտնաբերվել է ձայնալարերի հետ կապված խնդիր։

Սայրուսը, ով վերջին անգամ ելույթ է ունեցել սեպտեմբերին, առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ընդհատել իր նոր երգերի ձայնագրությունները։