Թոշակառուն հաղթել է «Միսս բիկինի» մրցույթում

«Միսս բիկինի» ամենամյա մրցույթին կարող են մասնակցել միայն գեղեցիկ ու մարզված կազմվածք ունեցող գեղեցկուհիները, որոնք չեն դիմել ոչ մի պլաստիկ կամ կոսմետիկ միջամտությունների: Նախորդ տարի այս մրցույթը սկանդալների կենտրոնում էր հայտնվել, որովհետև պարզվել էր, որ հաղթողը տղամարդ է:

Այս տարի, սակայն, մրցույթը կրկին դարձավ լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման, որովհետև «Միսս բիկինի 2019» ճանաչվեց 73-ամյա նորվեգացի կինը:
Մարիա Քրիստինան վերջին 20 տարիների ընթացքում քոլեջում տնօրենի պաշտոն է զբաղեցրել. տարիների ընթացքում նա հասկացել է, որ դարձել է ավելի ծանր, դանդաղկոտ և նյարդային»:
Դա է պատճառը, որ 60 տարեկանում նա սկսել է ակտիվ զբաղվել սպորտով, ինչի շնորհիվ էլ հասել է իր իդեալական կազմվածքին: