Իոսիֆ Պրիգոժին. «Մենք երեխա չունենք Վալերիայի պատճառով» - showbiz.am

Իոսիֆ Պրիգոժին. «Մենք երեխա չունենք Վալերիայի պատճառով»

By

Իոսիֆ Պրիգոժինն ու երգչուհի Վալերիան արդեն 15 տարի է միասին են: Աստղերի համար սա առաջին ամուսնությունը չէ, իրենց նախկին զույգերից թե Իոսիֆը, թե Վալերիան ունեն երեխաներ և երազում են համատեղ զավակի մասին:
Սակայն օրեր առաջ Իոսիֆ Պրիգոժինը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է ասելով, որ մինչ այսօր իրենք երեխա չունեն հենց Վալերիայի պատճառով: Հիշեցնենք, որ Վալերիայի որդին շոուտով երեխա կունենա և երգչուհին կդառնա տատիկ: Վալերիան կարծում է, որ մայրանալու համար արդեն բավականին ուշ է:
Նրա հետ համաձայն չէ Պրիգոժինը: Ընդ որում, պրոդյուսերը կտրականապես չի ցանկանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից։
«Այս 15 տարիների ընթացքում մեր սերն ընդհանրապես չի պակասել: Սաայն լիարժեք երջանկության հարցում մեզ միայն կօգնի համատեղ երեխան: Բայց այս հարցում իմ ու կնոջս տեսակետները բախվում են. նա կարծում է, որ իր տարիքում ծննդաբերելը վտանգավոր է և իր, և երեխայի համար, իսկ փոխնակ մորը ես կտրականապես դեմ եմ»,- հարցազրույցներից մեկում պատմել է Պրիգոժինը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

Most Popular