Կրկին ամուսնության առաջարկություն` Առաջին ալիքի ուղիղ եթերում

Հաղորդավարուհի  Օվսաննա Սիմոնյանը, ով Առաջին ալիքի եթերում դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի և կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի և նկարչուհի Արև Պետրոսյանի հետ վարում է «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը, ամուսնության առաջարկություն է ստացել տաղավարում հերթական նկարահանման ժամանակ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում Վահե Տեր-Խանամիրյանն ամուսնության առաջարկություն արեց հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանին: