Սամարայի սինդրոմ. Ինչպես է Դիմա Բիլանը կրկին «խայտառակվել» բեմում:

Դիմա Բիլանը 2 մեծ մենահամերգներ է ունեցել Մոսկվայում` նոյեմբերի 6-ին և 7-ին: Ինչպես միշտ համերգները եղել են Եվրոպական մասշտաբներին համապատասխան. Լուսային հատուկ էֆեկտներ, հրաշալի ձայն և խորեոգրաֆական յուրօրինակ ծրագիր:

Երաժիշտը իր երգից հետո սրտանց և յուրահատուկ ձևով շնորհակալություն է հայտնել ներկաներին` «Դուք ավելի լավն եք, քան Սամարան»,- բղավելէ Բիլանը:

Հենց այս նախադասությամբ երգիչն աղբն է նետել 6.500.000 ռուբլին: «Եվրատեսիլյան» հերոսի խոսքով, նա հենց այդքան գումար է ծախսել, որպեսզի Վոլգայի վրա գտնվող քաղաքի բնակիչներից իր մեղքը քավի:

Սամարայի սեպտեմբերյան համերգը Բիլանը երբեք չի մոռանա, երբ երգիչը բեմ դուրս եկավ ծայրահեղ հարբած վիճակում. «Մեջս Ֆրեդի Մերկուրին էր մտել»,- հիշում է արտիստը: «Ընկերներով նստած էինք հանդերձարանում, որոնց անունները ես չեմ կարող տալ, խմեցինք. Ամեն ինչ շատ լավ էր: Հանկարծ վեր կացա և հասկացա, որ ես՝ ես չեմ»:

Հարգանքի է արժանի այս արտիստը, որը այսպիսի իրավիճակում հայտնվածներից միակն էր, որ հրապարակավ ներողություն խնդրեց Սամարայից, վերադարձավ անվճար բարձրորակ շոույով, մանկական խաղահրապարակներ կառուցեց, իսկ հիվանդանոցների համար գնեց անհրաժեշտ տեխնիկա: «Ամեն ինչ իմ գրպանից»,- շեշտում է Բիլանը:

Ի՞նչ երախտագիտություն է նա հիմա ակնկալում ՝ Մոսկվայի բեմից բղավելով «Դուք ավելի լավն եք, քան Սամարան»: