Դմիտրի Մեդվեդևի որդին հայուհու հետ է հանդիպում

Ռուսական Telegram-ալիքներից մեկը հետաքրքիր մանրամասներ է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյայի անձնական կյանքից։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, ում արդեն հասցրել է ծանոթացնել իր ընտանիքի անդամների հետ։

«Վարչապետի որդին իր ընտրյալին մոր՝ Սվետլանայի հետ ծանոթացրել է առնվազն մեկ տարի առաջ։ Երեքով նրանք հասարակական միջոցառումների են այցելել, այդ թվում՝ Սոչիում 2018-ին անցկացված «Նոր ալիք» երաժշտական փառատոնին»,- գրում է պարբերականը։ Նշվում է նաև, որ Յանա Գրիգորյանը հանրությանը ոչ հայտնի ընտանիքից է։