Էմմին ցանկանում է փորձել իր ուժերը Եվրատեսիլ 2020-ում

Օրեր առաջ Հայաստանի hանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ վերադառնում է 2018 թվականի` երգ և երգիչ ընտրելու ավանդույթին: Դավիթ Ծերունյանը իր Twitter-ում հայտարարել է, որ  ցանկացողները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև դեկտեմբերի 31-ը` Դեպի Եվրատեսիլի պաշտոնական կայքի միջոցով:

Երգչուհի Էմմին, ով իր «BOOM BOOM» երգով ներկայացրել էր Հայաստանը Գերմանիայի Դյուսելֆորդ քաղաքում կայացած Եվրատեսիլ 2011-ում, ցանկանում է կրկին մասնակցել մրցույթին:

Երգչուհին Ինստագրամի իր էջի Stories բաժնում հարցում է տեղադրել՝ հետաքրքրվելով, թե արդյո ՞ ք հետևորդները ցանկանում են իրեն կրկին տեսնել Եվրատեսիլում, թե՝ ոչ։

Հետևորդների 72%-ը դրական պատասխան է տվել, իսկ ահա 28%-ին այնքան էլ դուր չի եկել երգչուհու ցանկությունը: