Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում Լիա Զախարյանը հանգստից

Այս օրերին դերասանուհի Լիա Զախարյանը իր հանգիստն է վայելում։
Դերասանուհին գտնվում է Մոսկվայում և չնայած ցուրտ եղանակին՝ կարողանում է հանգստանալ և այցելել մոսկովյան տեսարժան վայրերը։ Դերասանուհիրն պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր Ինստագրամի էջում և դրա Stories բաժնում։
Դերասանուհին մոսկովյան փողոցներով զբոսնելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև իր ոճին և հանդես է գալիս մշտապես փոփոխվող հետաքրքրական ու ինքնատիպ լուքերով։
«Եվ նորից նույն հոգու ոգեշնչումը»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Լիա Զախարյանը։