Մահացել է ռեժիսոր Ռոման Խրուշչը

Կյանքի 60-րդ տարում մահացել է ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Ռոման Խրուշչը: Այս մասին նոյեմբերի 11-ին հաղորդվել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում:
«Կյանքի 60-րդ տարում մահացավ մեր բարեկամը և գործընկերը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, ռեժիսոր, ստենարիստ և օպերատոր Ռոման Բորիսովիչ Խրուշչը»,- ասվում Է հաղորդագրության մեջ:
Խրուշչն ավարտել է Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիական ինստիտուտը՝ վավերագրական կինոյի ռեժիսոր-օպերատորի մասնագիտությամբ: Նա ներկայացրել է այնպիսի խաղային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պեչորին», «Սև ոչխար», «Խաչիկ-և-զրոյիկ» («Թղթե երկու զինվորիկներ» կինոալմանախ), «Անզգայացում», «Ֆիլմ քո մասին» ժապավենները։