Ջենիֆեր Էնիսթոնը նոր սիրեցյալ ունի

Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ուվ բավականին մեծ հայտնիություն ձեռք բերեց «Ընկերներ» սիթքոմից հետո, երկու անգամ ամուսնացած է եղել: Նրա առաջին ամուսինը Բրեդ Փիթն էր, ում հետ նրանք միասին 5 տարի անցկացրին: Երկրորդ անգամ Ջենիֆերն ամուսնացավ դերասան Ջասթին Թերուի հետ, ում հետ հարաբերությունները կրկին ավարտվեցին ամուսնալուծությամբ:

Այժմ դերասանուհին հանդիպում է ռեժիսոր Ուիլ Սփեքի հետ: Պապարացիները զույգին մի քանի անգամ նկատել են ռոմանտիկ ժամադրությունների գնալիս: Սակայն իրենց սիրավեպի մասին զույգը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել: