Ջեսիկա Ալբան բարեգործական միջոցառման է ժամանել շքեղ և ինքնատիպ կերպարով

Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան Baby2Baby բարեգործական երեկոյին ժամանել է բավականին հետաքրքիր և ինքնատիպ հանդերձով։

Նոյեմբերի 10-ին Կալիֆոռնիայում տեղի է ունեցել Baby2Baby բարեգործական միջոցառումը, որի շրջանակում ամեն տարի միլիոնավոր դոլարներ են հավաքվում՝ աջակցություն կարիքավոր երեխաների:

Երեկոյին դերասանուհին Ralph & Russo-ի աշուն-ձմեռ հավաքածուի զգեստներից է կրել: Ջեսիկայի կերպարը լրացրել են պայուսակն ու նույն ոճի փայլուն գլխազարդը: