Քիմ Քարդաշյանը People’s Coice Awards-ում ստացած մրցանակի մասին

Լոս Անջելեսում կայացած People’s Choice Awards-ին ներկա են եղել նաև Քարդաշյանների ընտանիքի անդամները`իրենց շքեղ հանդերձանքներով:

Վերջիններս մրցանակ են ստացել իրենց «Keeping Up With Kardashians» իրապատում-շոուի համար: Այն նոմինացված է եղել «The Best Reality Show» անվանակարգում: Այսօր Քիմ Քարդաշյանն իր երախտագիտությունն է հայտնել երկրպագուներին՝ իրենց օգտին քվեարկելու համար։ Նա իր ինստագրամյան էջում` մրցանակաբաշխությանը կրած զգեստով նկարներ է տեղադրել, որին կից գրել է. «Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով քվեարկել է մեր ընտանիքի օգտին` People’s Choice Awards-ում «The Best Reality Show» մրցանակի համար: Մենք երախտապարտ ենք հաղթանակի համար»: