Աշխարհի ամենաթանկ հարսանիքները, որոնց կազմակերպման համար մի ամբողջ կարողություն է ծախսվել

Ամուսնությունը կյանքի կարևորագույն իրադարձություններից է և շատերին թվում է, թե դրա կազմակերպան վրա պետք չէ որևէ գումար խնայել։
Ձեզ են ներկայացնում այն չորս զույգերին, որ ոչ միայն գումար չեն խնայել, այլև մի ամբողջ կարողություն են ծախսել դրա կազմակերպման համար։

Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն

Արքայական այս զույգը ավելի քան 34 մլն. դոլար է ծախսել իրենց հարսանիքը կազմակերպելու համար։
2011թ.-ին տեղի ունեցած հարսանիքին հետևում էին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ Միլիոնավոր մարդիկ ուղղակի հացած էին հարսի տեսքով ու նրա շքեղ հագուստով ու զարդերով։

Դոնալդ Թրամփ և Մելանյա Կնաուս

Դոնալդ Թրմափի 5-րդ ամուսնությունն ուղղակի շոկային էր բոլոր հյուրերի համար։ Նա ծախսել էր շուրջ 45 մլն. հարսանեկան պատրաստությունների վրա և միայն 100.000 դոլար Թրամփը վճարել էր հագուստի համար։

Արքայազն Չարլզ և  արքայադուստր Դիանա

Արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզը  48 մլն. դոլար ծախսեցին իրենց ճոխ հարսանիքը կազմակերպելու համար։
Հարսանեկան զգեստի վրա ծախսվել էր 40 մետր մետաքս։
Զգեստը պատված է եղել թանկարժեք մարգարիտներով, որոնք ավելի են ընգծել զգեստի շքեղությունն ու այն կրողի կարևորությունը։

Վանիշա և Ահմիտ Բատիա

Աշխարհի ամենաթանկ հարսանիքների մեջ առանձնանում է հնդիկ ֆինանսական մագնատ Լաքշիմ Միտալի դստեր և հայտնի բանկիրի հարսանիքը, որը տեղի է ունեցել Փարիզում և որի վրա ծախսվե է ավելի քան 60 մլն. դոլար։
Հարսանիքը բաղկացած է եղել մի քանի հատվածից։ Գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի դղյակներից մեկում, իսկ մնացած արարողությունենրը թանկարժեք ռեստորանային համալիրներում։