Հայտնի դերասանների տգեղ երեխաները

Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, սակայն կան այնպիսի ստանդարտներ, որոնք չհամապատասխանող մարդկանց շատերը համարում են տգեղ: Ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց երեխաներին, ովքեր չեմ շառանգել իրենց ծնողների գեղեցկությունը:
Դեմի Մուրը տարիներ առաջ գեղեցկության էտալոն էր միլիոնավոր երկրպագուների համար, իսկ Բրյուս Ուիլլիսը մինչ օրս համարվում է հոլիվուդյան ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը: Սակայն այս երկու աստղերի համատեղ դուստրն այդքան էլ չի փայլում ու շլացնում իր արտաքինով: Ռումերը դեռ մանկուց բարդույթավորված է եղել իր արտաքինի պատճառով, աղջիկը 2 անգամ վիրահատել է ծնոտը, շուրթերն ավելի հյութեղ է դարձրել, սակայն միևնույն է գեղեցկուհի չի դարձել:

Միլիոնավոր կանանց սրտեր գողացած Ադրիանո Չելենտանոյի դուստրը վերջերս ապշեցրեց հանրությանն իր նոր լուսանկարներով: Ոչ այդքան գեղեցիկ Ռոզալինդան ամբողջովին սափրել էր գլուխը: Լրագրողների հետ զրույցում Ռոզալինդան, ով լեսբուհի է, անկեղծացել էր, որ իր կյանքում բոլոր անհաջողությունները կատարվել են ծնողների պատճառով, ովքեր մտածում էին միայն կարիերայի ու փառքի մասին:

Ջեյն Ջոնսոնի դուստրը շատ է նման հայրիկին: Ալեքսանդրան հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իր տեսքից չի բարդույթավորվում և պլաստիկ վիրահատության չի պատրաստվում դիմել: Հիշեցնենք, որ Ջեյն Ջոնսոնի առաջին կինը նույնպես գեղեցկուհի չէ: