Հայտնի է դարձել, թե «Ջրահարսը» ֆիլմում ով կմարմնավորի արքայազնին

Դիսնեյի «Ջրահարսը» հեքիաթի էկրանավորման մեջ արքայազն Էրիկի դերը կխաղա Ջոնա Հաուեր Քինգը:
Նշենք, որ մինչ այս արքայազնի դերը առաջարկել էին բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսին, սակայն վերջինս հրաժարվել էր այդ դերից։

Արդեն հայտնի է, որ ջրահարսի դերը կմարմնավորի Հոլի Բեյլին, Տրիտոնին՝ Խավիեր Բարդեմը, կախարդուհուն՝ մելիսա Մաքարթին, իսկ Սեբաստիան խեցգետնին՝ Դևիդ Դիգսը: Ֆիլմը կներկայանա որպես 1989-ին թողարկված հայտնի մուլտֆիլմի երկար սպասված ռիմեյք: