Հայտնի է 2019 թվականի ամենասեքսուալ տղամարդու անունը

Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ People ամսագիրը ամեն տարի աստղային տղամարդկանցից մեկին շնորհում է տարվա ամենասեքսուալ տղամարդու կոչումը`հիմնվելով փորձագետների և հասարակության կարծիքի վրա:

Այս տարի առաջին տեղում էր 40-ամյա երաժիշտ, «Գրեմմի» տասնակի մրցանակակիր հաղթած և սուպերմոդել Քրիսսի Թեյգենի ամուսին` Ջոն Լեջենդը:

Քրիսսին, կարծես թե, ավելի շատ է ուրախացել այդ տիտղոսով, քան ամուսինը: Նա միանգամից իր սոցցանցերում գրել է այդ մասին. «Իմ գաղտնիքը բացահայտված է: Ես կատարեցի իմ երազանքը, այն է` լինել աշխարհի ամենասեքսուալ տղամարդու կողքին: Դա պատիվ է:»,- գրել է սուպերմոդելը:

Երաժիշտը, ում այս նորությունը հայտնել են «The Voice»-ի ժամանակ` նույնիսկ բառեր չի գտել: «Ես չգիտեմ ինչ ասել: Իհարկե, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել People-ին, բայց հիմնականում ուզում եմ շնորհակալություն հայտնել Բլեյք Շելթոնին (2017 թվականի ամենասեքսուալ տղամարդը), քանի որ վերջին ամիսների ընթացքում ես նրա հետ զրուցել եմ և իմացել նրա սեռական հնարքները: Վերջապես, կինս հպարտանում է ինձով »: