Մհեր Արմենիայի 38-ամյակը Գյումրիում

Այսօր երգիչ Մհերի ծննդյան տոնն է: Երգիչն արդեն երկրորդ տարին է այն տոնում հայրիկի կարգավիճակում: Ծննդյան օրը Մհերը գտնվում է Գյումրի քաղաքում, քանի որ մասնակցելու է բարեգործական համերգի: Իր ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել Աստծուն և ծնողներին իր կյանքի համար:
«Այսօր ծննդյանս օրն է: Ես 38 տարեկան եմ: Ես ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ Աստծուն և ծնողներինս՝ կյանքի համար: Ամեն ինչի համար: Ես կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեսնեմ ձեզ երջանիկ»։