Վիկա Մարտիրոսյանի նոր ֆոտոշարքը՝ ինքնատիպ և շքեղ կերպարներում

Հայտնի պարուհի Վիկա Մարտիրոսյանը հանդես է եկել նոր և յուրահատուկ կերպարներով։
Պարուհին նոր լուսանկարները հրապարակել է իր Ինստագրամի էջում։ Դրանցում Վիկան ներկայացել է տարբերվող և բավականին ինքնատիպ ոճով։

Լուսանկարներում Վիկան գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ արտահայտիչ շպարով է և նույնքան հետաքրքիր ու ոճային սանրվածքով։ Պարուհին իր կերպարը ամբողջացնելու համար ընտրել է բավականին ճոխ արդուզարդեր․ նա կրում է երկարավուն ականջօղեր, մատանի, ապարանջան։ Վիկա Մարտիրոսյանի ընտրած զգեստները ևս առանձնանում են իրենց ճոխությամբ և ինքնատիպությամբ։