People-ը ներկայացրել է տարվա ամենագրավիչ տղամարդկանց հավակնորդներին

Ամերիկյան People ամսագիրը ներկայացրել է «Տարվա ամենագրավիչ տղամարդ» (Sexiest Man Alive) կոչման հավակնորդներին: Հաղթողներին կորոշեն ընթերցողները քվեարկության միջոցով: Լավագույնների անունները հայտնի կլինի արդեն նոյեմբերի 15-ին:

2019 թվականի ամենասեքսուալ հայր անվանակարգում կպայքարեն արքայազն Հարրին, լողորդ Ռայան Լոխտեն, «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին խաղացող Քոբի Բրայանտը, դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Սթիվեն Յոն:

Դերասաններ Էդդի Ռեդմեյնը, Հենրի Հոլդինգը, Ջեֆ Հոլդբլյումն ու Դոնալդ Գլովերը A$AP Rocky-ի երաժշտի հետ միասին կպայքարեն «Ամենաոճային» անվանակարգում: Ամենասեքսուալ և զվարճալիների շարքում են կատակերգուներ Թրևոր Նոյը, Հասան Մինհաջը, Ջոն Մալեյնին, Ռոբ Դելանին և Քումեյլ Նանջիանին:

Ամենագրավիչ մարզիկների թվում են թենիսիստ Ռաֆայել Նադալը, բասկետբոլիստ Ստեֆան Կարրին, ավտոարշավորդ Դարել Ուելսը, հոկեյիստ Մայք Ֆիշերն ու լողորդ Մայքլ Ֆելպսը: