«Ես հասկանում եմ, որ պոպուլյար չեն իմ ընտրած թեմաները». Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդումը - Showbiz.am

«Ես հասկանում եմ, որ պոպուլյար չեն իմ ընտրած թեմաները». Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդումը

Այսուհետ` սկսած նոյեմբերի 18-ից, յուրաքանչյուր երկուշաբթի` «Արմենիա» հեռուստաընկերության եթերով կհեռարձակվի «Գիտության ուժը», որի հեղինակն է Նազենի Հովհաննիսյանը։

««Գիտության ուժ»- ի գերնպատակն է ցույց տալ մեր ահռելի գիտական ներուժը, որ կար և կա Հայաստանում, այն գիտնականներին, ինժեներներին, որոնք վստահորեն քայլում են գիտական ուղիով, ստեղծում են աշխարհը դեպի լավը փոխող նոր տեխնոլոգիաներ, անում են լրջագույն հետազոտություններ ու վստահ կարող են հավակնել լինելու թելադրող, ուղղորդող` ամբողջ աշխարհի մասշտաբով, համաքայլ կամ նույնիսկ առաջ գնացող նախագծերով ու պոտենցիալով»,- իր Ինստագրամում գրել է Նազենին։

Հաղորդման հեղինակը հետգրության մեջ ավելացնում է․ «Ես հասկանում եմ, որ «պոպուլյար» չեն իմ ընտրած թեմաները, ոչ պլաստիկ վիրահատությունների, ոչ Քիմ Քարդաշյանի կամ այլ celebrity-ի ու ոչ էլ «համացանցը պայթեցրած» նյութերի մասին է, բայց ամենակարևորը մեր ներկայացրած «Գիտության ուժը» ՆԵՐԱՌՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ. բժշկությունից, քաղցկեղի դեմ գործուն պայքարից մինչև ռազմաարդյուաբերություն, մինչև նորագույն տեխնոլոգիաներ ու Այթի: Ճանաչենք, սիրենք, գնահատենք, առաջ տանենք:»

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Արամ Շահբազյանի «Տատը» ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի միջազգային կինոփառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած «Տատը» կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Դուբլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնի ցանկում։ Այս...
Ավելին