Թինա Կանդելակիի դուստրերն իրական գեղեցկուհիներ են

Թինա Կանդելակին միշտ խուսափել է հրապարակել մանրամասներ իր անձնական կյանքից. նրա դուստրերը արդեն չափահաս են, սակայն համացանցում դժվար է նրանցից որևէ լուսանկար գտնել: Վերջերս իր ինստագրամյան էջում Կանդելակին կիսվել է 2 դուստրերի լուսանկարով:
Երկրպագուները հեղեղել են լուսանկարների մեկնաբանությունները հաճոյախոսոություններով: Նրա դուստրերին երկրպագուներն անվանել են տիկնիկներ:
Պարզվում է, Կանդելակին կրտսեր դստերն անվանել է ի պատիվ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիայի։ Թինան դստերը՝ Մելանյա Կոնդրախինային, լույս աշխարհ է բերել 2000թ.-ի հունվարի 11-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կանդելակին նշում էր իր 44-ամյակը: