«Մերկ» զգեստները կրկին նորաձև են

2018թվականին մարմնագույն զգեստները չափազանց տարածված էին. գրեթե բոլոր աստղերը նմանատիպ հագուստ են կրել՝ Քիմ Քարդաշյանից մինչև Բելլա Հադիդ և Ջենիֆեր Լոպես։ Սեքսուալ թրենդը նկատվում էր նաև պոդիումներում. «մերկ» հագուստ կարելի է նկատել Dior-ի, Tom Ford-ի, Balmain-ի, Chanel-ի և նորաձեւության այլ հայտնի տների գարուն-ամառ շոուների ընթացքում:
Այն նորաձև կլինի նաև հաջորդ տարի։ Դրանք կրելու միակ նախապայմանը գեղեցիկ, սլացիկ կազմվածքն է, հակառակ դեպքում տարօրինակ ու անհեթեթ տեսք կունանք։
Հարկավոր չէ օրգանիզմը հյուծել հացադուլով և սպորտով, սակայն եթե որոշել եք այսպիսի զգեստ գնել, փորձեք Նոր տարին նշելիս չափից շատ չուտել։ Իսկ տոների ավարտից հետո հարկավոր է մարզասրահ վերադառնալ։ Եթե երբևէ չեք մարզվել, շտապեք գրանցվել։