Ու՞մ են նմանակում «Պատվից առավել» հեռուստասերիալի դերասաններ Խոսրով Նալբանդյանն ու Նաստասյա Գոլովկոն

«Պատվից առավել» հեռուստասերիալի նկարահանման անձնակազմը շատ մտերիմ է միմյանց հետ: Հեռուստասերիալի ինստագրամյան էջում անընդմեջ նկարներ և տեսանյութեր են հրապարակվում: Առավել հետաքրքիր են կադրից դուրս արված լուսանկարները. դրանց մեջ հատկապես առանձնանում է դերասաններ Խոսրով Նալբանդյանի ու Նաստասյա Գոլովկոյի` Ալեքսանդր Բաբասյանին նմանակելու փորձը: Հեռուստասերիալի դերասանները հումորային մեկնաբանություններով այն տեղադրել են իրենց ինստագրամյան էջերի Stories բաժնում: