«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան». Էմմի

Այսօր երգչուհի էմմիի ավագ որդու` Դանիի ծննդյան օրն է: Էմմին որդու նկարներով է հեղեղել իր Ինստագրամի էջը, շնորհավորել տղային և կից գեղեցիկ տեքստ տեղադրել` լի մայրական խորհուրդներով:

«Ինձ թվում էր, որ բարի մարդիկ էլ չկան: Բայց հենց մեկն իմ Դանին է: Իմ ամենա բարի, ամենա հոգատար, խելոքս, խելացիս: Բոլորն ինձ ասում են, որ փոխեմ քեզ: Ո՛ չ տղաս, դու մնա բարի, բարի մարդկանց տերն Աստված է: Մենք ուզում ենք, որ դու լինես միշտ ուրախ, ժպտաս բոլորիս համար:»

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քո սպորտը» նախագծում Էմմին հանդես է գալիս, որպես հաղորդավար: Հաղորդման նպատակն է խթանել սպորտի և առողջ ապրելակերպի հանդեպ հետաքրքրությունը, ներկայացնել սպորտային ոլորտի բազմազանությունը, օգնել հեռուստադիտողին մարզվել գրագետ և առանց առողջությանը վնաս հասցնելու: