Հայ աստղերի աշնանային լուքերը

Լինելով հազարավոր երկրպագուների և լրագրողների ուշադրության կենտրոնում՝ հասյ աստղերն աշխատում են յուրաքանչյուր եղանակի լինել ոճային, էլեգանտ ու գեղեցիկ: Ձեզ ենք ներկայացնում հայ աստղերի ինքնատիպ, աշնանային լուքերը:
Կրթություն ստանալու նպատակով Սոֆի Դևոյան կրտսերը ամիսներ առաջ մեկնեց Մոսվա: Նա հաճախ է հրապարակում նոր ու գեղեցիկ լուսանկարներ էլեգանտ և նուրբ կերպարներում:

Երգչուհին Սրբուկը բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների և միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր ինստագրամյան հետևորդներին։
Սրբուկը չի մոռանում նաև ներկայացնել իր հմայիչ լուքերը:

Արևիկ Ուդումյանը միշտ հանդես է գալիս էլեգանտ և կանացի կերպարներում։ Գեղեցկուհին հաճախ է իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվում մտքերով կամ իր կյանքից հետաքրքիր նորություններով։ Նրա աշնանային լուքերը նույնպես սիրվեցին երկրպագուների կողմից:

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը միկրոբլոգի իր էջի հետևորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձև լուքերով: Նրա աշնանային լուքերը բավականին խիստ են, բայց ինքնատիպ ու էլեգանտ:

Իվետա Մուկուչյանը հիացնում է իր ինստագրամյան հետևորդներին արտերկրից իր ոճային և օրիգինալ, աշնանյին լուքերով: