Հոլիվուդը սպասում է Թոմի և Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին

Ինչպես հայտնի է՝ Warner Bros. ընկերությունն աշխատում է հայտնի մուլտֆիլմի հերոսների՝ Թոմի ու Ջերիի մասին պատմող ֆիլմի վրա: Այն կատակերգություն է լինելու: Նոր նախագիծը խաղարկային ֆիլմի ու անիմացիայի համադրություն է: Թեև աշխատանքը դեռևս վերջնական վերնագիր չունի, սակայն հայտնի է, թե ինչի մասին է այն լիրնելու:

Նոր ֆիլմում Թոմին ու Ջերիին վռնդում են տնից: Նրանք հայտնվում են Նյու Յորքի ամենաճոխ հյուրանոցներից մեկում: Ջերիի դեմ է դուրս գալիս հյուրանոցի աշխատակիցներից մեկը: Նրան աշխատանքից կհեռացնեն, եթե բարձրաշխարհիկ հարսանիքից առաջ չկարողանա ազատվել Ջերիից, օգնության համար նա դիմում է Թոմին:

Ֆիլմի ռեժիսորը Թիմ Սթորին է: Դերերում հանդես են եկել Քլոե Գրեյս Մորեցը, Մայքլ Պենյան, Քեն Ջոնգը և Ռոբ Դիլանին: Ի սկզբանե պրեմիերան նախատեսվում էր 2021 թ. ապրիլին, սակայն հետագայում տեղափոխվեց 2020 թ. դեկտեմբեր: