Մահացել է The Beatles-ի առաջին հավաքածուի շապիկի հեղինակը

82 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար The Beatles-ի 4 հավաքածուների շապիկների ձևավորման հեղինակ լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը:
Առավել հայտնի է քառյակի՝ «With the Beatles» հավաքածուի  սև ու սպիտակ լուսանկարիհամար արված էսքիզը:
Լուսանկարներն այնքան արտահայտիչ էր, որ երկար ժամանակ կարծում էին, թե այն բարդ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ստացվել այդքան կատարյալ, մինչդեռ իրականում, ըստ Պոլ Մաքարթնիի հիշողությունների՝ լուսանկարիչը երաժիշտներին շարել էր հյուրանոցի միջանցքում ու լուսանկարել միայն լուսամուտից ընկած լույսով։