Նոր սկանդալ. Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հրաժարվել են Սուրբ ծնունդը թագուհու հետ դիմավորել

Մոտենում է Ամանորը, սակայն թագավորական ընտանիքը նախորդ տարիների պես ակտիվությամբ չի պատրաստվում տոներին:
Բանն այն է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հետ թագուհու կոնֆլիկտն ազդում է բոլորի տրամադրության վրա: Պարզ է դարձել, որ արքայազն Հարրին որոշել է Ամանորը նշել Կալիֆորնիայում Մեգանի մոր հետ, ոչ թե թագուհու, ինչը նոր սկանդալի է վերածվել:
Ամուսիններն իրենց այս արարքը բացատրել են՝ ասելով, որ պարզապես ցանկանում են հանրության ուշադրությունից հեռու լինել տոներին, սակայն բոլորին պարզ է, որ պատճառը թագուհու և Մարքլի անհաշտ հարաբերություններն են:

Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում հայտնի դարջաց, որ արքայազն Չարլզը, հունից դուրս գալով, հայտարարել է, որ Հարրիի հայրը չէ: Եղիսբեթի որդին հայտարարել է, որ Հարրիի ծննդից 1 տարի առաջ Դիանան դավաճանել է իրեն` կապ ունենալով դատարանում աշխատող սպաներից մեկի հետ, և որ Ուիլյամի կրտսեր եղբայրը այս դավաճանության պտուղն է: Այնուամենայնիվ, երբ Հարրին փորձել է պարզել մոր սիրեկանի անունը` Չարլզը շրջվել և հեռացել է: