«Gucci»-ն տոնական գովազդային արշավը նկարահանել է լողափում

«Gucci»-ն արդեն նորաձևոթյան սիրահարներին է ներկայացրել տոնական գովազդային արշավը։ Ալեքսանդր Միկելեն, ով ապրանքանիշի ստեղծագործական տնօրենն է, ռեժիսոր Հարմոնի Կորինի հետ որոշել է գովազդային արշավի համար ընտրել 90-ականների ոճն ու բացի այդ՝ իր գովազդը նկարահանել է լողափին:
Շատերին գովազդը դուր չի եկել. երկրպագուները նշել են, որ«Gucci»-ն ցանկանալով տարբերվել մրցակիցներից ու հիշվել յուրօրինակ մոտեցմամբ՝ պարզապես տապալվել է:
Ինքը՝ Ալեքսանդր Միկելեն, խոստովանել է, որ այլ արդյունքի էր սպասում, սակայն ստացված գովազդից շատ գոհ է և այն համարում է սացված: