Աստղագուշակ փետրվարի 15-ի համար

  • Խոյեր․
    Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ  աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:
  • Ցուլեր
    Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ: Սիրելի մարդն այսօր, ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ:
  • Երկվորյակներ
    Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն  ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ,  կգոհացնի:
  • Խեցգետիններ
    Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:
  • Առյուծներ․
    Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը  հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:
  • Կույսեր․
    Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրակնացնեք ձեր բոլոր մտահաղացումները:
  • Կշեռքներ
    Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդիպումը, որին շատ երկար եք սպասել՝ կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել:
  • Կարիճներ
    Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամենը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը  կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին:
  • Աղեղնավորներ
    Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ  կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ:
  • Այծեղջյուրներ
    Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները,  դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:
  • Ջրհոսներ.
     Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ  հարազատներին: Վերջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ:
  • Ձկներ
    Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը:  Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են  հետաքրքիր գործնական առաջարկներ: