«Ես մարմնավաճառ չեմ». Օլգա Սերյաբկինան պատրաստվում է դատի տալ Մալախովին

Անդրեյ Մալախովն իր «Ուղիղ եթեր» հեռուստանախագծի հաղորդումներից մեկի շրջանակներում բացահայտել է այն աստղերի անունները, ովքեր զբաղվում են մարմնավաճառությամբ:
Այդ աստղերի թվում է եղել նաև Տիմատիի որդու մայրը՝ Անաստասիա Րեշետովան, ով հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել իր անվան շուրջ պտտվող տհաճ և վարկաբեկող լուրերը:
Սակայն այդ հաղորդումից հետո չի ցանկացել լռել Օլյա Սերյաբկինան, ով անգամ որոշել է դատի տալ Անդրեյ Մալախովին:
Հաորդման ընթացքում Մալախովը նշել է, որ լրագրողական հետաքննության ընթացքում պարզ է դարձել՝ Օլգա Սերյաբկինան նույնպես մարմնավաճառ է և մեկ գիշերվա համար պահանջում է 30 հազար դոլար:
«Ես անբարոյական չեմ։ Այն մարդիկ, ովքեր կհամարձակվեն այսպիսի տեղեկություններ տարածել, կստանան այն, ինչին արժանի են: Ես դիմել եմ իրավաբանական ընկերություն, որն իմ շահերը կպաշտպանի դատարանում։  Եվ այս իրավիճակը ես ավարտին կհասցնեմ», – հայտարարել է Սերյաբկինան։