Երկրպագուներն ամոթանք են տվել Քարդաշյաններին՝ միմյանց վրա ուտելիք նետելու համար (տեսանյութ)

Երկրպագուները Քարդաշյան ընտանիքի անդամներին մեղադրել են չափազանց շվայտ կյանք վարելու մեջ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դրա համար պատճառ է հանդիսացել վիճաբանությունը, որի ժամանակ էլ Քարդաշյանները միմյանց վրա սկսել են ուտելիքներ նետել։

Նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքը ռեալիթի շոուի նոր թողարկման համար ընտանիքի անդամները «կռվի տեսարան» են նկարահանել Քլոե Քարդաշյանի տանը, որի ժամանակ հեռուստատեսային աստղերը ուտելիք են նետել միմյանց վրա։

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Քլոեի ինստագրամյան էջում, որից հետո գրառման ներքո բացասական մեկնաբանություններ են հայտնվել երկրպագուների կողմից։