Կոլեգաները քննարկում են Եվգենի Պլյուշչենկոյի սիրուհուն

«ЯнаСупер» սերիալը, որը այդքան մեծ աղմուկ է բարձրացրել մեկ թողարկմամբ, կարելի էր մեկ այլ ձև անվանել «Հարուստները նույնպես լացում են 2»: Բայց, կարծես թե, ոչ ճիշտ ժամանակ Ռուդկովսկայան՝ Քսենյա Սոբչակի թեթև պրոդյուսերական փոխանցման շնորհիվ իր ընտանիքի վրա հրավիրել է այդքան մեծ ուշադրություն։ Իհարկե, պետք չէ խոշորացույցով նայել, որպեսզի տեսնես` ինչ է կատարվում Յանայի և Պլյուշենկոյի ընտանիքում:

Սոցցանցերում վաղուց խոսում են, որ արդեն 2,5 տարի է ապրում է երկու ընտանիքներում: Հենց Պետերբուրգի մոդելի հայտվելն էր պատճառը, որ նա 2 տարի առաջ եկեղեցում ամուսնացավ Րուդկովսկայի հետ:

Մտերիմների խոսքով Յանան իմացել է ամուսնու դավաճանության մասին և ցանկացել է փրկել այն` կազմակերպելով եկեղեցական ամուսնություն ու սուրբ օրհնություն ստանալով: Սակայն դա նույնպես չի օգնել քանի, որ ամուսնության 10 ամյակի օրը Պլյուշենկոն գնացել է հանգստանալու իր նոր սիրեցյալի հետ` մենակ թողնելով կնոջը: Իսկ Յանան ստիպված Ինստագրամում տեղադրել է 10 տարի առաջ տեղի ունեցած իրենց հարսանիքի նկարները` իբրև շնորհավորանք:

Հայտնի է, որ Եվգենիի 37-ամյա ընկերուհին ապրում է Պիտեր քաղաքում ` ծնողների հետ:

Գեղասահորդի կոլեգաները ասում են, որ սա արդեն շատ հեռու է գնում և որ նա վիրավորում է և՛ Յաննայի, և՛ նոր սիրուհու ընտանիքներին: