Սոս Ջանիբեկյանը ողջունել է վարչապետի` «Մել» ֆիլմի մասին որոշումը

Դերասան Սոս Ջանիբեկյանն առաջին անգամը չէ, որ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է այս հարցին:

Սոսը առիթը կամ ալիքը բաց չթողնլով, ցանկացել է անդրադառնալ Մել Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման հարցին: Իր գրառման մեջ նա գովեստի խոսքեր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ֆինանսավորել է ֆիլմի նկարահանման բյուջեի 10 տոկոսը:

Նա պատմում է, թե ինչպես իր նկարիչ ընկերները իրենց ականջները չեն կտրել Վան Գոգի ֆիլմը նայելիս կամ, որ ինքը իր մաշկի գույնը չի փոխել Մայքլ Ջեկսոնին երկրպագելիս:

«Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար, բացի իր ասպարեզում նվաճած բարձունքները և բացի վաստակը, որպես կինոմատոգրաֆիայի արժեքավոր արտադրանք, աշխարհին հետաքրքրում է մարդ (ֆիլմի հերոս), ով անձնական կյանքում ունի նաև տարօրինակություններ, բարդություններ, բարդույթներ:Համաշխարհային դեմքերի Բազմաթիվ օրինակներով կարող եմ գալ հասնել մինչև Ջոկեր»,- գրում է դերասանը