Վրեժ Կիրակոսյանը ռուսական «Ձայնը» նախագծում հիացրեց Մելաձեին

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանի կույր լսումների վերջին օրը իր փայլուն ելույթով հանդիսատեսին և ժյուրիին հիացրեց հայազգի Վրեժ Կիրակոսյանը։ Նա կատարեց Գրեգորիո Ալլեգրիի «Miserere» ստեղծագործությունը, որն անչափ դուր եկավ ժյուրիի անդամներից Կոնստանտին Մելաձեին։
«Ինձ գրավեց այն, որ դուք չհանջնվեցիր։ Ահա, թե ինչու ես պտտվեցի։ Երբ ժյուրիի անդամները չեն պտտվում, կատարողը բեմում հանձնվում է։Տեսնում են, որ շանսեր չկան և սկսում են ավելի ու ավելի վատ երգել։ Դուք պայքարեցիք մինչև վերջ։ Եվ հենց վերջին նոտան էլ խոսում է ձեր լավատեսության եւ բնավորության մասին», – ասաց Մելաձեն։